Найти в Дзене
Hayeli.am

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ժամանակից շուտ մի ոգեւորվեք ու մի հուսահատվեք, որովհետեւ նախ․ 1․ Այդ ձայնագրությունները եւ մյուս ապացույցները պետք է օրինական կարգով ձեռք բերված լինեն եւ հավաստի լինեն՝ կեղծ, մոնտաժված ձայնագրություններ շատ ենք տեսել էս տարիներին։ 2․ Դրանց մեծ մասը բացարձակապես հանցակազմ չի պարունակում եւ պետք է իրավական գնահատականի արժանանա։ Այսինքն՝ տարանջատվեն բռնություն պարունակող կոչերը, լինի տուժող, ռեալ գործողությունների վտանգ եւ այլն։ Տենց ստացվի՝ ես օրը 10 անգամ մեր լրագրողներին ասում եմ՝ սպանելու եմ՝ վատ նյութ ես գրել, սխալ ես արել․․․ինձ ամեն օր կարող են մեղադրանք առաջադրել։ 3․ Պետք է տարանջատվի այսօր բերման ենթարկված մարդկանցից յուրաքանչյուրի խոսքը, գործողություններն ու մեղքը։ Չի կարող մեկ անձ խոսել ձայնագրություններում, բայց տասնյակ մարդիկ ձերբակալվեն, որովհետեւ այդ խոսողի հետ մտերիմ են, նրա հետ կապ ունեն կամ նույնիսկ՝ նրանց անունը հնչել է ձայնագրություններում։ 4․ Քաղաքական պայքարը եւ բռնի, զինված իշխանափոխությունը շատ տարբեր բաներ

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ժամանակից շուտ մի ոգեւորվեք ու մի հուսահատվեք, որովհետեւ նախ․

1․ Այդ ձայնագրությունները եւ մյուս ապացույցները պետք է օրինական կարգով ձեռք բերված լինեն եւ հավաստի լինեն՝ կեղծ, մոնտաժված ձայնագրություններ շատ ենք տեսել էս տարիներին։

2․ Դրանց մեծ մասը բացարձակապես հանցակազմ չի պարունակում եւ պետք է իրավական գնահատականի արժանանա։ Այսինքն՝ տարանջատվեն բռնություն պարունակող կոչերը, լինի տուժող, ռեալ գործողությունների վտանգ եւ այլն։ Տենց ստացվի՝ ես օրը 10 անգամ մեր լրագրողներին ասում եմ՝ սպանելու եմ՝ վատ նյութ ես գրել, սխալ ես արել․․․ինձ ամեն օր կարող են մեղադրանք առաջադրել։

3․ Պետք է տարանջատվի այսօր բերման ենթարկված մարդկանցից յուրաքանչյուրի խոսքը, գործողություններն ու մեղքը։ Չի կարող մեկ անձ խոսել ձայնագրություններում, բայց տասնյակ մարդիկ ձերբակալվեն, որովհետեւ այդ խոսողի հետ մտերիմ են, նրա հետ կապ ունեն կամ նույնիսկ՝ նրանց անունը հնչել է ձայնագրություններում։

4․ Քաղաքական պայքարը եւ բռնի, զինված իշխանափոխությունը շատ տարբեր բաներ են։ Մարդիկ կարող են խմբեր կազմել, փողոցներ փակելու եւ իշխանափոխության ծրագրեր ունենալ, բայց դրանք քաղաքական պայքարի մաս են, դրանց պատճառով մարդկանց չի կարելի հետապնդել։

5․ Հետ դառնանք ու լսենք, թե 2008-ից, դրանից հետո, ու հատկապես 2018-ից ինչքան նման ձայնագրություններ կան, որտեղ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հստակ կոչեր է անում եւ բռնի իշխանափոխության տանում մարդկանց։ Եթե դրանք չեն պատժվել, ուրեմն թող հիստերիա չբարձրացնեն, թե՝ մեզնից իշխանություն են խլում։

6․ Եւ վերջապես Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրն ասում է, որ ժողովուրդն ապստամբության իրավունք ունի՝ բռնության եւ ճնշման դեմ»: