Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ
Շատերը համոզված են, որ Սամվել Կարապետյանի հանդեպ այս հակաօրինական քայլերը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն բանի պատճառով,որ հայ գործարարը հանդես եկավ ի պաշտպանությունՀայ առաքեական եկեղեցու:
Դա ընդամենը պատրվակ էր:
Բանն այն է, որ իր «պատմական» (բնորոշումը Ալեն Սիմոնյանինն է)այցից առաջ,Թուրքիան, Ադրբեջանը մի շարք պայմաններ են դրել Փաշինյանի առջև, որպեսզի նա կատարի:
Բացի եկեղեցու կազմաքանդման, ադրբեջանցիների վերադարձի, «Զանգեզուրի միջանցքի»հարցերից, Ալիևը ցանկանում է,որ Փաշինյանը քայլեր ձեռնարկի այն անձանց դեմ, որոնք ժամանակին զգալի դեր են ունեցել Արցախի հարցում:
Ալիևի պահանջների ցանկը շատ մեծ է.նախկին երեք նախագահների մասին է խոսքը, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, արցախցի մի շարք գործիչների:
Սակայն Փաշինյանի առջև կոնկրետ մի քանի անձերի խնդիրը առաջնային է դրված և,բացի այդ,ադրբեջանցիներն ու թուրքերը սիրում են սիմվոլիկաներ:
Բայց խնդիրը լրիվ ուրիշ բանի մեջ է…