ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել գոնե ֆորմալ առումով պահպանել Արցախի պետական ինստիտուտները և Արցախի հարցը վերջնականապես չփակել, գրել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ վերջին ամիսներին Արցախի հետ կապված հարցերում ՀՀ իշխանությունների լոյալությունը պայմանավորված է հենց դրանով։ «Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի և խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաև հիմա, երբ մինչև եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու»,- նշել է թերթը։ Լրատվականը հիշեցրել է, որ ամիսներ առաջ իշխանւթյունները նշում էին, որ չեն հանդուրժելու «պետություն պետության մեջ», «սպառնում էին արցախցի գործիչներին Արցախի պետական ինստիտուտները պահպանելու պատճառով»: Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել՝ Արցախի հարցն իրենց օրակարգում չկա: Ապրիլի 8-ին Արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ ՀՀ ԱԳՆ-ից պահանջել էին
ՀՀ իշխանությունները ՌԴ-ից զգուշացում են ստացել պահպանել Արցախի պետական ինստիտուտները․ ԶԼՄ
23 мая 202523 мая 2025
~1 мин