Երևանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չի օգտագործում, այդ հարցի շուրջ քննարկումներ չկան, , «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ի ժամանակ հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է IRNA-ն: «Որևէ քննարկում այսպես կոչված՝ «միջանցքի» վերաբերյալ չկա, մենք անգամ այդ տերմինը չենք օգտագործում։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերն ապաշրջափակել, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել ու նպաստել զարգացմանը։ Ինչպես նշեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է, և մենք պետք է համատեղ ուժերով շարժվենք դեպի խաղաղության համաձայնագիր»,- ասել է ԱԽ քարտուղարը: Նա շեշտել է, ՀՀ-ն ակտիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, փոխկախվածության մեծացման ուղղությամբ։ «Այս համատեքստում մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ծրագիր է, որը միտված է առկա փակուղիների վերացմանը և տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդման միջոցով տարածաշրջանային կապերի ու փոխկա
Երևանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չի օգտագործում, այդ հարցի շուրջ քննարկումներ չկան. ԱԽ քարտուղար
19 мая 202519 мая 2025
1 мин