Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սև Բերդ պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման են ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։ Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2012-2021 թվականներին: 2021 թվականի նոյեմբերին քաղաքապետ էր դարձել Վարդգես Սամսոնյանը, ում թեկնածությունը պաշտպանել են «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
17 октября 202417 окт 2024
~1 мин