«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի մտերմությունից, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթի տեղեկություններով՝ ՔՊ պատգամավորները կուլիսային զրույցներում դժգոհել են, որ Փաշինյանը վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում Խաչատուրյանին, որը, նրանց կարծիքով, «փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց և Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որևէ այլ գործառույթ չի կատարում»։ «Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարևոր հարցեր քննարկում, հաճախ խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միևնույն է՝ չի հեռացնելու նրան»,- մեջբերում է լրատվականը աղբյուրի խոսքերը։ Թերթը հավելել է, որ ՔՊ-ն այդ մտերմությունը պայմանավորում է նրանով, որ Խաչատուրյանը, թեև թղթ
ՔՊ-ն դժգոհ է Փաշինյանի ու Խաչատուրյանի մտերմությունից․ ԶԼՄ
9 октября 20249 окт 2024
1 мин