Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Խաղաղության պայմանագիրն ավելի բարձր իրավական ուժ կստանա». Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Երևանի և Բաքվի միջև կնքված հաշտության պայմանագիրն ավելի բարձր իրավական ուժ կստանա, քան ցանկացած ներքին օրենք, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից հնչեցրածռազմատենչ հռետորաբանությունը։ Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը «պետք է ընտրություն կատարի»՝ ավարտելու կարգավորման գործընթացը կամ «առճակատումը բոլոր ուղղություններով շարունակելու» միջև։ Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, մեղադրել Երևանին «լայնածավալ սպառազինության» մեջ և ասել, որ ինքը «նախազգուշացնում է Հայաստանին վերջ տալ այս վտանգավոր խաղերին»։ «Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք»,- պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։ Հետևաբար, ըստ Բադալյանի, խաղաղության պայմանագրի

Երևանի և Բաքվի միջև կնքված հաշտության պայմանագիրն ավելի բարձր իրավական ուժ կստանա, քան ցանկացած ներքին օրենք, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից հնչեցրածռազմատենչ հռետորաբանությունը։

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը «պետք է ընտրություն կատարի»՝ ավարտելու կարգավորման գործընթացը կամ «առճակատումը բոլոր ուղղություններով շարունակելու» միջև։ Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, մեղադրել Երևանին «լայնածավալ սպառազինության» մեջ և ասել, որ ինքը «նախազգուշացնում է Հայաստանին վերջ տալ այս վտանգավոր խաղերին»։

«Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք»,- պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։

Հետևաբար, ըստ Բադալյանի, խաղաղության պայմանագրի ստորագրումը կփարատի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները երկու երկրների օրենսդրական տարբեր ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք կան։

««Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար»,- եզրափակել է նա:

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծել էր, որ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։ «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի»,- նշել էր խոսնակը։

Հոկտեմբերի 4-ին Ալիևը Հայաստանին զգուշացրել էր «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից  խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում