Ադրբեջանը ծրագրում է 2025 թվականին ծախսել շուրջ 3,9 միլիարդ դոլար պաշտպանության և ազգային անվտանգության վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։ Նշվում է, որ այդ հոդվածով նախատեսված ծախսերը կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի 16,8%-ը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ այս ցուցանիշը 6,6%-ով պակաս է 2024 թվականի համար հաստատված կանխատեսումից։ 2024 թվականի բյուջեում այս հոդվածի ծախսերը նախատեսված են մոտ 4,2 միլիարդ դոլար կամ բյուջեի ծախսերի 17,9 տոկոսի չափով։ Օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ուռճացված էր անվանել հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14-15%-ը։ Մայիսին Ադրբեջանն ավելի քան 400 մլն դոլարով ավելացրել էր ռազմական ծախսերը։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2023թ․ աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց: Նորություններին հետևեք մեր կայքում
Բաքուն հայտնել է 2025 թ․ պաշտպանության և անվտանգության ոլորտի ծախսերի չափը
18 сентября 202418 сен 2024
1
~1 мин