2020թ. հունիսին է մեկնարկել Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության "Մի դրամի ուժը" բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել՝ լինի դա առողջապահական թե սոցիալական, բնապահպանական թե կրթական ոլորտներում։ Բայց, որ ամենակարևորն է, "Մի դրամի ուժը" հասարակության համար դարձավ գաղափարի շուրջ համախմբվելու ու միասնական ուժերով անհնարինը հնարավոր դարձնելու լավագույն օրինակ։ "Մի դրամի ուժը" արմատապես փոխեց բարեգործության մասին պատկերացումները, ապացուցելով, որ այն կարելի է անել առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Չէ՞ որ իրենց գնումներն ու գործարքները Ընկերությունների հարթակներով կատարելով՝ հենց հաճախորդներն են պատվիրակում Իդրամ և IDBank ընկերություններին յուրաքանչյուր գործարքի դիմաց մեկ դրամ փոխանցել "Մի դրամի ուժի"՝ մեկը մեկից հրաշալի ու կարևոր ծրագրերին։ 4090 Հիմնադրամ` 4․613․690 ՀՀ դրամ; 3․913․063 ՀՀ դրամ
Դասավանդի՛ր, Հայաստան՝ 9․328․753 ՀՀ դրամ
Հայաստանի մանու