Կրոնական ծայրահեղականները վանդալիզմի են ենթարկել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական ընտանեկան ռեստորանը, հայտնում է Հայկական թաղամասի պահպանման նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը նշում է, որ հուլիսի 13-ին երկու ծայրահեղական է մտել Ասլանյան ընտանիքի ղեկավարած տեղական «Հայկական պանդոկ» ռեստորան և սկսել բարձր երաժշտություն հնչեցնել՝ վիրավորելով տերերին։ Դեպքի վայրից փախչելու ընթացքում նրանք վնասել են երկու հնաոճ աթոռ և կոտրել 2000 դոլար արժողությամբ ծաղկամանը։ Կառավարիչը՝ Մարկ Ասլանյանը, անմիջապես հաղորդում է ներկայացրել մոտակա ոստիկանական բաժանմունք։ Իսրայելական լրատվամիջոցները փետրվարի 4-ին հայտնել էին, որ վերջին տարիներին Երուսաղեմում քրիստոնյաների վրա հարձակումների թիվն ավելացել է։ 2023 թվականի հունվարին հաղորդվել էր, որ Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել էին պոկել Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշը։ Հրեա ծայրահեղականները հունվարի 27-ին հրահրել էին Երուսաղեմում գտնվող հայկական Taboon Wine Bar ռեստորանի աշխատակիցներին և այցե
Կրոնական ծայրահեղականները վանդալիզմի են ենթարկել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական ռեստորանը
17 июля 202417 июл 2024
1 мин