Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր: «Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։ Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալները Կիևում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
18 июня 202418 июн 2024
1 мин