Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի՝ մարզային այցելությունների մեկնարկի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ-կիրակի մարզեր կմեկնի, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին: Թե որ մարզ է պատրաստվում մեկնել նա, դեռևս չի բացահայտվում, հայտնել է թերթը։

Ըստ լրատվականի՝ վարչապետը շատ ոգևորված է վերադարձել Սյունիքի մարզ այցելությունից, որի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանացել է կազմակերպել Փաշինյանի համար հարմարավետ հանդիպումներ։

«Ահա դա է պատճառը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում բնակիչների հետ անթերի հանդիպումներ կազմակերպելու համար, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին»,- գրել է թերթը:

Լրատվականի տեղեկությամբ՝ մարզեր գնալու նպատակը նաև ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդն իր կողքին է, ու ինքը մինչև 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու:

ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ թերթի աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում