Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՔՊ-ն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել է հեղաշրջման փորձի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներն անվանել էպետության զավթման փորձ։ Նա այսօրվա բախումները համեմատել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ, երբ մի խումբ զինված անձինք լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժել էին ԱԺ նիստերի դահլիճ և կրակել երկրի ղեկավարների ու կառավարության անդամների ուղղությամբ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, պետության զավթման փորձ, նոր հոկտեմբերի 27»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։ Նա Գալստանյանին մեղադրել է Ազգային ժողովի վրա հարձակում կազմակերպելու, իսկ խորհրդարանական ընդդիմությանը՝ իր հետ համագործակցելու մեջ։ Խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցուցարարները մտադիր էին խորհրդար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներն անվանել էպետության զավթման փորձ։

Նա այսօրվա բախումները համեմատել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ, երբ մի խումբ զինված անձինք լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժել էին ԱԺ նիստերի դահլիճ և կրակել երկրի ղեկավարների ու կառավարության անդամների ուղղությամբ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։

«Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, պետության զավթման փորձ, նոր հոկտեմբերի 27»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Նա Գալստանյանին մեղադրել է Ազգային ժողովի վրա հարձակում կազմակերպելու, իսկ խորհրդարանական ընդդիմությանը՝ իր հետ համագործակցելու մեջ։

Խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցուցարարները մտադիր էին խորհրդարանում առաջացնել նույն անկարգությունները, որոնք տեղի էին ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ օրը ցուցարարները հարձակվել և ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Նա հավելել է, որ իր քաղաքական թիմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «ցանկացած հարձակումից» շարունակելու է պաշտպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում