Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում վավերացրել է Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը։ «ՀՀ կառավարության և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց 96 կողմ ձայներով։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հունիսի 11-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը։ «Համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրությանը, տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնում։ Նախատեսված է նաև ռազմաարդյունաբերության ոլորտում մասնագիտական կրթության վերապատրաստման ու որակավորման ծրագրերի իրականացու
Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը
12 июня 202412 июн 2024
1 мин