Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքող բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնել է Ոսկեպարի բնակիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ «Բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, քանի որ երեկ, երբ փակել էինք Կիրանցի հատվածը, պաշտոնյաները խոստացան, որ երկուշաբթի երեկոյան դիրքորոշում կհայտնեն կամ հարցին լուծում կտան։ Բայց այսօր առավոտյան ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։ Այսօր ոստիկաններն ասացին, որ թյուրիմացություն է եղել, և ՊՆ-ի աշխատակիցները մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել»,- ասել է քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունն այսպես փորձում է «քնեցնել գործընթացը, ժամանակ ձգել»։ Ավելի ուշ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտնել է, որ փակ է նաև Երևան-Թբիլիսի մայրուղին, ինչպես նաև Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը։ Ակցիայի վայր է ժամանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ցուցարարներին և ոստիկաններին հանգստության կոչ է արել:
Տավուշում ճանապարհներ են փակվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ
22 апреля 202422 апр 2024