ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը «ոչ մի արդարացում» չունի, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը, որը «տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանային լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հայտարարության մեջ։
Բլինքենը նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և կարևորել գործընկերային նախաձեռնությունների աճը՝ ներառյ