Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական ահմանին լարվածության աճով, հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ «Հուսով եմ` տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը»,- նշել է Բարրոն։ Բարրոն շեշտել է, որ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հիմա, և կամայականորեն կալանավորվածները, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքի մատակարարումը և նրա երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում Բարրոյի կողմից տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ։ «Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի երեսպաշտությունը»,- ընդգծել է Հաջիզադեն։ «Չնայած խաղաղության համաձայնագրի կնքումը կարևոր իրադարձություն է, դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադր
Սահմանային լարվածության աճի ֆոնին Հայաստանում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
14 апреля 202514 апр 2025
1 мин