Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Արաբական աշխարհի ու Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացումը։
Նա մասնավորապես անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Իրաքի նախագահի՝ Հայաստան այցի թեմաներին։
Արևելագետի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր են Արաբական աշխարհի հետ հարաբերությունները և դա պատմականորեն այդպես է։
«Մենք ունենք արաբական աշխարհի՝ նրա ժողովուրդների ու երկրների հետ հաղորդակցվելու երկար պատմություն և պահական չէ, որ Երևանում հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան կա։ Այնպիսի կարևոր երկրի հետ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, դիվանագիտական հարաբերություն հաստատելը, կարծում եմ, կարևոր քայլ էր այդ բարեկամությունն ավելի պրակտիկ հողի վրա տեղափոխելու համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է Իրաքին, ապա, մասնագետի խոսքով, այն կարևոր է մեզ համար նաև նրանով, որ այնտեղ մենք ունենք հայկական համայնք, որը վե