Найти тему
Հայաստանն այսօր

ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել ադրբեջանական հարթակներում շրջանառվող երևանյան նկարահանումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:

ԿԳՄՍՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը:

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էր Երևանում նկարահանված ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի ֆիլմը՝ նվիրված Երևանի «ադրբեջանական պատմամշակութային ժառանգությանը»։