FitsAir ավիաընկերությունն սկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Կոլոմբո-Երևան-Կոլոմբո ուղղությամբ, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Շրի Լանկայի «FitsAir ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ»,- ասվում է հայտարարությունում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ավիաընկերությունը հորդորում է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
FitsAir ավիաընկերությունն սկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Կոլոմբո-Երևան-Կոլոմբո ուղղությամբ
20 октября 202320 окт 2023
3
~1 мин