Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են զորավարժությունների, Թուրքական F-16-ներն այդ նպատակով ժամանել են Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժություններին ներգրավված են Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:
Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը և Թուրքիան պլանավորել են հոկտեմբերի 23-25-ին մի քանի ուղղություններով համատեղ զորավարժություններ անցկացնել Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում։