Հոկտեմբերի 17-ին Երևանում կանցկացվի Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, հայտնում են գագաթնաժողովի կազմակերպիչները Facebook-ում։
«Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կազմակերպեց Silicon Mountains-ը` խթանելու խելացի լուծումների թվային փոխակերպումը և կիրառումը Հայաստանում»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ: Կազմակերպիչների խոսքով, գագաթնաժողովը համախմբելու է միջազգային և հայ փորձագետների, ովքեր կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով և տեխնոլոգիաների աշխարհի տեսլականով:
Միջոցառմանը ելույթ կունենան ավելի քան 20 բանախոս, իսկ հատուկ հյուրը կլինի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար 2022 թվականի Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Շանթանու Նարայենը։ Գագաթնաժողովում պանելային քննարկումներ կանցկացվեն «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» և «Խելացի քաղաքացի» թեմաներով։ Կազմակերպիչները ակնկալում են ավելի քան 1000 մասնակից և մոտ 10 հազար առցանց մասնակից, ասվում է հաղորդագրության մեջ։
Գագաթնաժողովը տեղի կունենա DVIN Hall-ում։ Մասնակցությունն անվճար է՝ նախապես գրանցվելով։