Դատարանը Գայանե Հակոբյանի պաշտպանական խմբին ազատել է պարտականությունների կատարումից։ Պատճառը, ըստ խմբի, հակասություններն են, որոնք ձևավորվել են իրենց ու Հակոբյանի միջև։ Դրանք վերաբերում են պաշտպանության մարտավարությանը, դատարանի բակում լրագրողներին հայտնեցին զոհված զինծառայողի մոր պաշտպանները՝ նշելով, որ պարտականությունները դադարեցվել են փոխադարձ համաձայնությամբ։ «Արդարության հիմքով մենք պետք է շարունակենք մեր պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի է»,- նշել են նրանք։ Նրանք պաշտպանությունը դադարեցնելուց առաջ վերջին միջնորդությունն են ներկայացրել կալանքից ազատելու և ստորագրությամբ Հակոբյանին բաց թողնելու վերաբերյալ։ Նշում են, որ իրենց դիրքորոշմամբ հանցակազմը բացակայում է ու կշարունակեն մնալ այդ կարծիքին։ Հետայսու Հակոբյանին կպաշտպանի հանրային պաշտպանը։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 5-ին որոշել էր վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրվող զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս,
Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից և դիմել հանրային պաշտպանությանը
9 июня 20239 июн 2023
1
1 мин