ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակվել են բուհերի միասնական քննությունների օրերը։ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 9-ին տեղի կունենան միասնական քննություններ «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից։ Հունիսի 13-ին կանցկացվեն «Օտար լեզուներ» առարկայի, հունիսի 16-ին «Մաթեմատիկա», հունիսի 20-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները։ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունները կլինեն հունիսի 23-ին, «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներինը՝ հունիսի 27-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում