Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են 16 երկրների 178 ձյուդոյիստներ: ՀՀ երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է 5 մարզիկով, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նույն քայաին կարգում Վահե Աղասյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 66 կգ Մեսրոպ Նիկոյանը նվաճել է արծաթե մեդալ, 73 կգ քաշայյին Արտակ Թորոսյանև և 90 կգ քաշային Գոռ Կարապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ, տեղեկացնում է մարզաձևի ֆեդերացիայից։
Հայ երիտասարդ ձյուդոյիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում
16 мая 202316 мая 2023
~1 мин