Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու մասին։ «Արցախը պետք է մնա հայկական, իսկ հայության ապագա սերունդները պետք է վստահ լինեն, որ ապագա ունեն իրենց արժանի հայրենի հողում։ Այս գաղափարը միավորում է բոլորին այստեղ՝ Արցախում։ Դա մեր ընդհանուր անդրդվելի նպատակն է։ Ուրիշ նպատակ չկա։ Իսկ դրան հասնելու սկզբունքներում ունենք կամք, ոգի ու համաձայնություն։ Նպատակին հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քայլի մեջ գաղափար կա, ճանապարհ, ըմբռնում։ Իսկ առանց գաղափարի անհնար է արդյունքի հասնել։ Անհնար է արդյունքի հասնել նաև, եթե հայրենասեր ու վճռական մարդիկ չհամախմբվեն ճիշտ գաղափարի շուրջ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Նախկին պետնախարարի խոսքով՝ նախորդ երկու ամիսների ընթացքում մի շարք քաղաքական, հասարակական ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզ։ Նա նշել է, որ այդ քարտեզը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ա
Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու մասին
15 мая 202315 мая 2023
3
1 мин