Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում մեկ տարվա ընթացքում 3,04 կետից հասել է 3,11-ի, ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային փուլում գտնվող երկրներ» ամենամյա զեկույցում, որը կոչվում է «Ազգերը տարանցման մեջ 2023»։ Դրանում Freedom House-ը գնահատել է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ժողովրդավարության մակարդակով կազմակերպությունը Հայաստանը դասել է անցումային կամ հիբրիդային ռեժիմով երկների շարքին։ Տոկոսային արտահայտությամբ Հայաստանում ժողովրդավարության վարկանիշը կամ զարգացման մակարդակը կազմել է 35%։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանն այս ցուցանիշով շրջանցում է Վրաստանին (34%; 3.04 միավոր) և Ադրբեջանին (1%; 1.07 միավոր): Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 29 և հետխորհրդային տարածքի երկրների մեջ ժողովրդավարության մակարդակով առաջին տեղում է Էստոնիան, իսկ վերջինը՝ Թուրքմենստանը։ Ուկրաինայում ժողովրդավարության մակարդակը գնահատվում է 39% և 3,36 միավոր, Ռուսաստանում՝ 2% և 1,11 միավոր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը չի դիմել ԵՄ-ին ան
«Վրաստանից և Ադրբեջանից առաջ». Freedom House-ը գնահատել է Հայաստանում ժողովրդավարության մակարդակը
25 мая 202325 мая 2023
2 мин