Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած բանակցություններից հետո խոսել է «զգուշավոր լավատեսության» մասին, ինչպես նաև նշել է Երևանի «կարմիր գծերը» Բաքվի հետ բանակցությունների շրջանակում։
Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում որոշ հոդվածներ վերաբերում են կենսական խնդիրներին, իսկ որոշները՝ փոխլրացնող բնույթի են և բխում են հիմնական պայմանավորվածություններից։ Նա նշել է, որ երկրորդ խմբի վերաբերյալ ավելի հեշտ է պայմանավորվածություններ ձեռք բերելը։
«Նման մի քանի հոդվածների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց դեռևս Վաշինգտոնում բանակցությունների փուլից առաջ։ Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցված հոդվածների թվին ավելացվել է ևս 2 հոդված»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Միրզոյանը նշել է, որ «մեծ հաշվով, ոչինչ վերջնական համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Նախարարի խոսքով՝ կա հոդվածների մեկ այլ խումբ, որոնց վերաբերյալ «մեծ հաշվով երևում են փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարը»։ «Եվ կա ե