Հայաստանը մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին նշեց վարչապետ Փաշինյանը: «Բանակցություններ են ընթանում ՌԴ–ի հետ, ԱՄՆ–ի և երրորդ երկրների հետ։ Եվ հիմա մենք դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ»,– ասաց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում ՀՀ–ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություներին։ «Այստեղ տարբերությունն այն է, որ մոդուլային ատոմակայանները թույլ են տալիս սկզբում մի մոդուլ կառուցել, հետո երկրորդը, օրինակ` 70 մեգավատտ հզորությամբ։ Այսօրվա մեր ատոմակայանը 400 մեգավատտ է։ Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատտանոց ատոմակայան են առաջարկում»,–ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով`մասնագետները համարում են, որ 1000 մեգավատտը ՀՀ էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապվա
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Հայաստանը բանակցում է նոր ատոմակայան կառուցելու շուրջ. Փաշինյան
25 мая 202325 мая 2023
1 мин