Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայումս նախատեսված չեն Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TACC-ը։ «Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Ընդամենը նախօրեին Պուտինը առանձնազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով»,- ասել է նա։ «Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- եզրափակել է Պեսկովը։ Armenia Today-ը կապ հաստատեց վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
պետ Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Փաշինյան-Պուտին առանձնազրույցը։ Ասաց, որ հրապարակման ենթակա որև