Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատարանը վճիռ կայացրել

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։  Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի պահակին սպանելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում