ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան հրավիրելու որոշումը դյուրին չէր: Այն անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, ավելին՝ կարող է նոր մարտահրավերներ առաջացնել: Մյուս կողմից էլ՝ կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանում, որը հիմա ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրիանիայի վրա: Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թե սեփական փորձից ելնելով ինչ դրական և բացասական հանգամանաքներ է տեսնում ԵՄ-ի հետ համագործակցության մեջ:
«Հայաստանը շատ նուրբ իրավիճակում է: Հայաստանի հետ կապված բազմաթիվ կասկածներ կան: Մասնավորապես՝ շատերը մտածում են, որ մենք վարում ենք ռուսամետ քաղաքականությունը, որոշներն էլ կարծում են, թե վարում ենք արևմտամետ քաղաքականություն: Մեր որոշ հարևաններ այդ մասով լոբբինգ են իրականացնում: Գնում են Արևմուտք և ասում, որ մենք Ռուսաստանի սերտ դաշնակիցն ենք և հավելում, որ ցանկացած բան, որն արվում է Ռուսաստանի դեմ, պետք է արվի նաև Հայաստանի դեմ: Հաջորդ օրն էլ թռչում են Մոս