Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանին չի հաջողվում համոզել․ «Հրապարակ»

Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին՝ այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Օրաթերթն ընդգծել է, որ խոսքն «անկլավների» մասին է։

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պարտադրում են ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։ Եվ եթե Հայաստանը դեմ չէ ու վաղուց հրապարակային հայտարարել է, որ Արցախի հարցը չի դիտարկում փաստաթուղթը չստորագրելու նախապայման և պատրաստ է փաստացի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ պայմանով, որ արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանա, ապա Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, մեր աղբյուրը չմանրամասնեց»,-գրում է թերթը։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մինչ այդ Միրզոյանն ու Բայրամովը եռակողմ բանակցություններ էին վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 2-ին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ կմեկնաբանեն իրենց հանդիպման արդյունքները։ Այս օրերին հանդիպումները դեռ շարունակվում են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում