Սեուլի «Leeum» թանգարան այցելած ուսանողը կերել է ցուցանմուշներից մեկը։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Նմուշը նկարիչ Մաուրիցիո Կատելանի ինստալյացիայից է՝ իրական բանանի տեսքով։ «Արվեստի գործը» ժապավենով ամրացված է եղել Սեուլի արվեստի թանգարանի պատին: Պարբերականը նշում է, որ բանանն ուտելուց հետո տղան կեղևը նորից ամրացրել է թանագարանի պատին։ Լրագրողներին հայտնել են, որթանգարանը ուսանողից վնասի փոխհատուցում չի պահանջել։ Ավելի ուշ պատկերասրահի աշխատակիցները նոր բանան են կախել թանգարանի պատին։ Պարզվել է, որ նրանք 2-3 օրը մեկ փոխում են բանանը։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները նշել են, որ Կատելանի աշխատանքն իշխանության դեմ ապստամբության ձև է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում