Найти в Дзене
Հայաստանն այսօր

Պապիկյանը և Լենցովը քննարկել են ԼՂ շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության  արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության  արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը: Այդ պաշտոնում նրա նախորդը՝ Անդրեյ Վոլկովը, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում