Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման անթույլատրելությունը, հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահին, Ձեզ, կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկացվում է մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ առկա ճգնաժամին: Կրկին ողջունում եմ Ձեզ և ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները, տպավորություններն այցի և մեր տարածաշրջանի վիճակի մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին, Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար և հավելել. «Առաջին անգամ եմ Ձեր երկիր այցելում, և առանց հետաձգելու փոխանցում եմ նախագահի բարեկամական ողջույնները Ձեզ: Գիտեք, որ Ֆրանսիան Հայաստանի բարե
Փաշինյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման անթույլատրելությունը
28 апреля 202328 апр 2023
1 мин