Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ ԿԳՄՍՆ-ն «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը և կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ «ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ»,- ասված է հայտարարությունում։ Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն առ այսօր ոչ միայն չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությու
Բաքվում «Ֆորմուլա 1»-ի կազմակերպումը նպատակ ունի քողարկել ԼՂ հայերի բնաջնջման քաղաքականությունը․ ԿԳՄՍՆ
27 апреля 202327 апр 2023
2 мин