Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանն ընտրակաշառք են տվել․ գործն ուղարկվել է դատարան

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի․ Գագիկ Ծառուկյանին՝ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Սեդրակ Առուստամյանին՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը):

Դատախազությունը մանրամասնում է, որ 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում