Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սոթքի հատվածում զինվոր է զոհվել

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ ՊՆ խոսնակը հայտնել է, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացու վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցից։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-գրել է ՊՆ խոսնակը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում