Արցախի ՔԿ-ում Մարտունու շրջանում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ քրգործ է հարուցվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր հրաձգային զինատեսակներից Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ -ից հայտնել են, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս,
Արցախի ՔԿ-ում Մարտունու շրջանում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ քրգործ է հարուցվել
19 апреля 202319 апр 2023
11
1 мин