Найти тему
Հայաստանն այսօր

Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել

Նախիջևանում երկու ադրբեջանցի զինվոր է մոլորվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Վատ եղանակին սահմանափակ տեսանելիության պատճառով զինծառայողները մոլորվել են Շահբուզի շրջանի ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անհետ կորածներին որոնելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում