Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում մեր համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում»,- պարզաբանել է դեսպանը։ Դիվանագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կարևոր գործոն են տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ «Ցավոք, ժամանակ առ ժամանակ նրանց (խաղաղապահների՝ խմբ․) հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի ժխտում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության և ապրուստի ապահովման համար»,- ընդգծել է Կոպիրկինը։ «Նույնիսկ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսական ապահովմ
«Հայաստանի անվտանգության գործոն». ՌԴ դեսպանը խոսել է Մոսկվայի և Երևանի ռազմական համագործակցության մասին
7 апреля 20237 апр 2023
3
2 мин