Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։ «ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև»,- ասված է հայտարարությունում։ Ներկայացված բանաձևն ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևն Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ՝ վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։ «ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակց
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
7 апреля 20237 апр 2023
1 мин