«Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 110 հազար ԱՄՆ դոլար շորթման մեղադրանքով, 2 անձ ձերբակալվել է, հայտնում են ՔԿ-ից։ Նշվում է, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց նվաստացնող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ Նշվում է, որ մե
Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը 110 հազար դոլարի շորթման մեջ են մեղադրվում. ՔԿ
18 апреля 202318 апр 2023
4 мин