Найти тему
Հայաստանն այսօր

Հնդկաստանում առնվազն 35 մարդ է զոհվել տաճարի հատակի փլուզման հետևանքով

Առնվազն 35 մարդ է զոհվել Հնդկաստանի Ինդորե քաղաքում՝ տաճարի հատակի փլուզման հետևանքով, հայտնում է CNN-ը։ 

«Ընդհանուր առմամբ՝ 35 մարդ զոհվել է, մեկն անհետ կորել է, 14 մարդ փրկվել է: Երկու մարդ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն: Անհայտ կորածների համար որոնումներ են իրականացվում»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչ Իլայարաջան։

Նա նշել է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։ Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը մարդկանց մեծ թվով տաճարում լինելն է։ 

Նահանգի իշխանությունները հանձնարարել են հետաքննել դեպքի հանգամանքները։ Նրանք նաև 500,000 ռուփի (6000 դոլարից մի փոքր ավելի) կվճարեն զոհվածների հարազատներին, մինչդեռ տուժածները նահանգի կառավարությունից կստանան 50,000 ռուփի (մոտ 600 դոլար):

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել միջադեպի կապակցությամբ։ 

«Չափազանց վշտացած եմ Ինդորեում տեղի ունեցած դժբախտ պատահարից: Խոսել եմ գլխավոր նախարար Շիվրաջ Չոուհանի հետ և ստացել իրավիճակի մասին թարմացումներ: Իմ աղոթքները բոլոր զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- հայտարարել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում