Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալակիր է դարձել։ Այս մասին հայտնում է Armenpress-ը։ Նարեկ Մկրտչյանը 73 կգ քաշային կարգում պոկել է 123 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահել է 158 կգ։ Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը Ղազախստանի ներկայացուցիչ Երասլ Սաուլեբեկովն է` երկամարտի 305 կգ արդյունքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում