Найти тему
Հայաստանն այսօր

Մահացու տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր

ԱՄՆ Միսիսիպի նահանգում մահացու տորնադո է եղել: Այս մասին հայտնում է BBC-ին:

Վերջին տվյալներով ԱՄՆ-ի հարավում մոլեգնած մահացու տորնադոյի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել: Միսիսիպիի նահանգի կառավարությունը արտակարգ դրություն Է հայտարարել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Միսիսիպիի նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ այդ աշխատանքներից հետո զոհերի և տուժածների թիվը կարող է աճել: Ամենից շատ տուժել են գյուղական բնակավայրերի փոքր քաղաքները։

Ավերածությունները բերել են նաև հորդառատ անձրևներ և գոլֆի գնդակի չափի կարկուտ, որը տեղացել Է Միսիսիպիի հարավային շրջաններում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում