Գեղարքունիքի մարզում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սևան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Գեղարքունիքում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. ԶԼՄ
27 марта 202327 мар 2023
1
~1 мин