Մենք հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2023 թվականի առաջին եռամսյակում տպվել է 564 միլիարդ դրամի ՀԴՄ կտրոն, որը 48,7 միլիարդ դրամով կամ 9,4 տոկոսով ավելին, քան 2022-ից։ «Հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու մասին է»,- նշեց նա։ Ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները՝ Փաշինյանն ասաց, որ այն գերակատարվել է 14 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով։ Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակին հավաքագրված գումարների հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով՝ 42,2 միլիարդ դրամով։ 2018 թվականի դրությամբ ՀՀ-ում շուրջ 60 միլիարդի վերադարձվելիք հարկ կար, սակայն չէր վերադարձվել։ Ըստ Փաշինյանի՝
Հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել․ Նիկոլ Փաշինյան
6 апреля 20236 апр 2023
1 мин