Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։ Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Teleg

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում